Սեքսը կօգնի բուժել ալերգիան. իրանցի գիտնականներ

21:30   28 մարտի, 2019

Լավ նորություն նրանց համար, ովքեր տառապում են խոտային տենդով: Mirror-ը հաղորդում է, որ տհաճ ախտանիշներից կարելի է ազատվել իսկապես հաճելի միջոցով:

Թավրիզի բժշկական համալսարանի գիտնականների հետազոտության համաձայն, սեքսով զբաղվելը կարող է զգալիորեն մեղմել ծաղկափոշուց առաջացող ալերգիկ ռեակցիաները: Սակայն կա մեկ «բայց». բուժման նման անսովոր մեթոդն արդյունավետ է միայն տղամարդկանց համար: Ինչպես պարզաբանում են գիտնականները, բուժական ազդեեցության հնարավոր է հասնել սերմնաժայթքման ճանապարհով:

Խոտային տենդը (պոլլինոզ) սեզոնային հիվանդություն է, որի պատճառը բույսերի ծաղկափոշուց առաջացող ալերգիկ ռեակցիան է: Դրա ախտանշանների թվում են մրսածությունը, աչքերի կարմրությունը (կոնյուկտիվիտ), մաշկաբորբը, հոգնածությունը, գրգռվածությունը, կոկորդում քորը, հազը:



© NEWS.am Medicine