Լավ չտապակած խոզի միսը սպանել է դեռահասին. մակաբուծային որդերը թափանցել են նրա ուղեղ (ֆոտո)

21:26   29 մարտի, 2019

Լավ չտապակած խոզի միսը դարձել է Հնդկաստանից 18-ամյա պատանու մահվան պատճառը: The New England Journal of Medicine-ը հայտնում է, որ տղան, ում անունը չի հրապարակվում, հոսպտալացվել է նոպաներից հետո, որոնք ուղեկցվել են գիտակցության կորստով: ՄՌՏ-ով գլխուղեղում բազմաթիվ կիստաներ են հայտնաբերվել, որոնք նեյրոցիստիցերկոզի հետեւանք էին:

Նեյրոցիստիցերկոզը կենտրոնական նյարդային համակարգի մակաբուծային ինֆեկցիա է, որի պատճառը Taenia solium խոզի երիզորդն է: Մարդկանց վարակումը տեղի է ունենում ոչ բավարար ջերմային մշակման ենթարկված սնունդի, հատկապես խոզի մսի գործածման դեպքում: Դրանից բացի, վտանգ կարող է ներկայացնել երիզորդի ձվերով աղտոտված ջուրը: Նեյրոցիստիցերկոզը աշխարհում ջղակծկումային նոպաների ամենատարածված պատճառն է:

Պատանու ծնողները պատմել են, որ մեկ շաբաթ առաջ նա սկսել է գանգատվել աճուկի ցավերից: Այնուհետեւ նրա մոտ սկսվել են տոնիկ-կլոնիկ նոպաներ, որոնք բնորոշվում են ուժեղ ջղակծկումներով եւ գիտակցության խանգարմամբ: Պարզվել է, որ մակաբուծային ինֆեկցիան տարածվել դեպի գլխուղեղի կեղեւ եւ ուղեղիկ:

Չնայած դեկսամետազոնով եւ հակաէպիլեպտիկ դեղամիջոցներով բուժմանը, տղայի կյանքը փրկել չի հաջողվել:



© NEWS.am Medicine