Աղջիկների մոտ, որոնց մայրերը հղիության շրջանում ծխել են, կարող են առաջանալ ֆերտիլության հետ կապված խնդիրներ

10:49   1 ապրիլի, 2019

Աղջիկների մոտ, որոնց մայրերը հղիության շրջանում ծխել են, կարող են առաջանալ ֆերտիլության հետ կապված խնդիրներ: Այս մասին են վկայում Քեմբրիջի համալսարանի մասնագետների հետազոտությունները, որոնք հրապարակվել են FASEB գիտական ամսագրում:

Հղի առնետների վրա կատարված փորձերի ժամանակ գիտնականները պարզել են, որ ծխելուն բնորոշ թթվածնի պակասը բերում է ձվարանների ավելի փոքր թվով պարկիկներ ունեցող իգական սեռի ձագերի ծնունդի: Այսպես, պարկիկների քանակության նվազումը գրանցվել է 30 տոկոս մակարդակում:  

Գիտնականները համոզված են, որ նման պատկեր է դիտվում նաեւ մարդու մոտ: Գիտնականները նշում են, որ հիպոքսիայի եւ ֆերտիլության նվազման միջեւ անմիջական կապի գոյությանը պետք է ուշադրություն դարձնել ընտանիքի պլանավորման ժամանակ:

Ավելի վաղ կատարված հետազոտություններում կապ էր հայտնաբերվել հղիության շրջանում ծխելու եւ պտղի մոտ սրտի հիվանդությունների զարգացման միջեւ:



© NEWS.am Medicine