Տարեց հայրերի երեխաները շիզոֆրենիայի զարգացման մեծ հավանականություն ունեն. հետազոտություն

17:46   1 ապրիլի, 2019

Տարեց հայրերի երեխաները շիզոֆրենիայի զարգացման մեծ հավանականություն ունեն: Այսպիսի եզրակացություն են կատարել Թայբեի Ազգային համալսարանի գիտնականները:

Ուշագրավ է, որ մեծահասակ ծնողների եւ շիզոֆրենիային երեխայի հակվածության միջեւ համանման կապը տարածվում է միայն հայրերի վրա: Մեծահասակ մայրերի դեպքում ժառանգների վրա նման բացասական ազդեցություն չի դիտվում:

Գիտնականները հետազոտության շրջանակում վերլուծել են շիզոֆրենիայով շուրջ 1,6 հազար պացիենտների տվյալները, որոնց շրջանում այս հիվանդության հանդեպ գենետիկ նախահակվածությունը բացակայել է:

Թայվանցի գիտնականները նշում են, որ հայրը որքան մեծ է, այնքան մեծ է նրա երեխաների շրջանում մանկական շիզոֆրենիայի զարգացման հավանականությունը: Այսպես՝ նրա տարիքի յուրաքանչյուր լրացուցիչ 10 տարին այդ հավանականությունը 30 տոկոսով մեծացնում է: Մասնագետների կարծիքով՝ սրա պատճառն այն է, որ տարեց հայրերի օրգանիզմը գենային մուտացիաներ են «կուտակում»:



© NEWS.am Medicine