Դեմենցիայի մասին 3 տարածված առասպել

13:09   1 ապրիլի, 2019

Չնայած համացանցի շնորհիվ գրագետ, մասնագիտական տեղեկությունների հասանելիությանը, տարբեր հիվանդությունների, այդ թվում՝ դեմենցիայի մասին առասպելներն այսօր շատ տարածված են: Դեմենցիան շատ տարածված խնդիր է, եւ անչափ կարեւոր է այս հիվանդության մասին ճիշտ, ստույգ տեղեկություններ իմանալը եւ առասպելներին չհավատալը:

Առասպել 1 – Դեմենցիայով հիվանդանում են միայն տարեցները

Իրականում ծերունական տկարամտության զոհերի մեծամասնությունը 65 տարեկանից մեծ մարդիկ են: Տարիքին զուգահեռ դեմենցիայի զարգացման հավանականությունը մեծանում է: Սակայն գոյություն ունեն դեմենցիայի վաղ տեսակներ, ուստի դեմենցիայից ոչ ոք իրականում ապահովագրված չէ: Դեմենցիայով պացիենտների շուրջ 5 տոկոսը երիտասարդ եւ միջին տարիքի մարդիկ են: Օրինակ՝ Ալցհեյմերի հիվանդությունը կարող է սկսել զարգանալ նույնիսկ 30 տարեկանում: Դեմենցիայի զարգացման դեպքեր են գրանցվել անգամ մանկության տարիներին:

Առասպել 2 – Դեմենցիան ժառանգաբար է փոխանցվում

Իրականում դեմենցիան ժառանգաբար չի փոխանցվում, սակայն հվանդությունն իսկապես գենետիկ բաղադրիչ ունի: Դրանից բացի, ժառանգաբար կարող է փոխանցվել այս հիվանդության հանդեպ նախահակվածությունը: Մինչդեռ այլ հետազոտություններ ցույց են տվել կենսակերպի եւ այլ հիվանդությունների ազդեցությունը ծերունական տկարամտության զարգացման հավանականության վրա: Ռիսկի գործենների թվում են գլխի վնասվածքները, հիպերտոնիան, դիաբետը եւ սրտի հիվանդությունները:

Առասպել 3 – Դեմենցիան մահվան դատավճիռ է

Իրականում անհնար է դեմենցիան բուժել, բայց այս հիվանդությամբ պացիենտների մեծ մասն անմիջապես չի մահանում, այլ ախտորոշումը հաստատելուց հետո ապրում է 5-ից մինչեւ 20 տարի, սակայն առավել հաճախ կյանքի միջին տեւողությունը ախտորոշումից հետո 8-ից մինչեւ 10 տարի է: Դրանից բացի, դեղերը կարող են օգնել հիվանդության ախտանշանները վերահսկողության ներքո պահել:



© NEWS.am Medicine