61-ամյա կինն իր գեյ որդու երեխայի համար փոխնակ մայր է դարձել

22:27   3 ապրիլի, 2019

ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգից 61-ամյա Սեսիլ Էլեջն իր գեյ որդու երեխայի համար փոխնակ մայր է դարձել:

Արտասահմանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ նրա որդու՝ 32-ամյա Մեթյու Էլեջի եւ նրա զուգընկեր Էլիոտ Դոգերտիի համար դա առաջին երեխան էր: Ձվաբջջի դոնոր է դարձել Էլլիոտի 25-ամյա քույրը: Հատկանշական է, որ Սեսիլն ինքն է առաջարկել փոխնակ մայր դառնալու գաղափարը:

Բոլոր անհրաժեշտ անալիզները հանձնելուց հետո բժիշկները նշել են, որ նա, չնայած տարիքին, ի վիճակի է առողջ երեխա ունենալ: Նշվում է, որ 61-ամյա կինը հղիացել է առաջին փորձից:

Աղջիկը, որին Ումա են անվանել, լույս աշխարհ է եկել մարտի վերջին: Կինը բնական ճանապարհով է ծննդաբերել. ծննդաբերությունը 12 ժամ է տեւեւլ:



© NEWS.am Medicine