Գիտնականներն անսպասելի կապ են հայտնաբերել սուրճի եւ թոքերի քաղցկեղի միջեւ

21:22   4 ապրիլի, 2019

Մարդկանց մոտ, ովքեր կանոնավորապես օրական ավելի քան 2 բաժակ սուրճ են խմում, կարող է բարձր լինել թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը։ Այս մասին ասվում է Թենեսի նահանգի Վանդերբիլդի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունում։

Այս եզրահանգումն արվել է 17 հետազոտական նախագծերի վերլուծության հիման վրա, որոնց մասնակցել է ավելի քան մեկ միլիոն մարդ։ Նրանցից 20 հազար 500-ի մոտ հետազոտությունների ընթացքում առաջ է եկել թոքերի քաղցկեղ։

Մասնագետների համար կարեւոր էր այդ հիվանդության զարգացման վրա ազդող գործոնների մեջ առանձնացնել սուրճը եւ ծխելը։ Ծխողները հաճախ ակտիվորեն օգտագործում են սուրճ, եւ միշտ առկա է այդ հանգամանքների ոչ ճիշտ գնահատման ռիսկը։ Հետազոտության հեղինակները նշել են, որ բազմաթիվ աշխատանքների վերլուծությունը թույլ է տվել սուրճն առանձնացնել այլ հանգամանքների շարքում, որոնք բարձրացնում են շնչառական համակարգի քաղցկեղային հիվանդությունների առաջացման վտանգը։

Արդյունքում՝ նրանք փաստել են, որ ծխողների մոտ, ովքեր կանոնավորապես օրական երկու գավաթ սուրճ են խմել, թոքերի քաղցկեղի առաջացման հավանականությունը բարձր է եղել 41 տոկոսով, իսկ չծխողների մոտ՝ 37 տոկոսով։



© NEWS.am Medicine