Նոր վիրակապը կօգնի արագ դադարեցնել արնահոսությունը

23:44   6 ապրիլի, 2019

Չինաստանի գիտությունների ակադեմիայի Բիոֆիզիկայի ինստիտուտի եւ Պեկինի գիտության եւ տեխնոլոգիայի համալսարանի գիտնականները գտել են բաց վերքի վրա դրվող բժշկական վիրակապերի արդյունավետությունը բարձրացնելու միջոցը: Նոր մեթոդի օգնությամբ կարելի զգալիորեն բարելավել արյան մակարտելիությունն ու արագացնել հյուսվածքների վերականգնման գործընթացը:

Սովորական վիրակապերն ունեն կառուցվածքային եւ ֆունկցիոնալ թերություններ. դրանք թույլ չեն տալիս բավարար արդյունավետ կերպով դադարեցնել արնահոսությունն ու վերականգնել մաշկի ամբողջականությունը: Գիտնականները փոխել են վիրակապի ավանդական կառուցվախքը՝ ստեղծելով եռաչափ, բազմաշերտ սպունգ նանոմանրաթելերից: Այդ կառուցվածքն ակտիվացնում է սպունգի եւ արյան բջիջների փոխազդեցությունը միմյանց հետ, ինչը թույլ է տալիս վերահսկել արնահոսությունը:

Նոր վիրակապը սեղմվելով պահպանում է էլաստիկությունը՝ ապահովելով խորը վերքերի համար արդյունավետ տամպոնադան եւ ստեղծելով անհրաժեշտ միջավայրը հյուսվածքների կարգավորման համար: Մաշկի թերություններ ունեցող մկների վրա անցկացված գիտափորձերը ցույց են տվել, որ սպունգը զգալիորեն արագացնում է վերքերի լավացումն ու կրճատում սպիների առաջացումը:



© NEWS.am Medicine