Պարզել են մարդու «ամենալավատեսական» տարիքը

10:48   8 ապրիլի, 2019

Ամերիկացի հոգեբաններին հաջողվել է պարզել մարդու ամենալավատեսական տարիքը: Պարզվել է, որ կյանքի լավատեսական ընկալման բարձրակետին հասնում են 55 տարեկանում:

Հետազոտությանը մասնակցելու համար ընդգրկվել է 26-ից մինչեւ 71 տարեկան 1200 տղամարդ եւ կին: Փորձը տեւել է 7 տարի: Այս ժամանակահատվածում փորձարկվողները պարբերաբար հանդիպել են մասնագետներին՝ հայտնելով բացասական ու դրական իրադարձությունների իրենց ընկալման մասին:

Պարզվել է, որ լավատեսությունն անմիջականորեն կապված է սեփական ֆիզիակական եւ հոգեկան բարեհաջողության ընկալման հետ: Միջինը 55 տարեկանում կյանքի լավատեսական ընկալումները հասնում են բարձրակետին, ինչի հետեւանքով մարդը դադարում է կենսական խնդիրների պատճառով ապրումներ ունենալ:

Ուշագրավ է, որ 25 տոկոս դեպքերում լավատեսությունը կարող է պայմանավորված լինել գեներով:

Հետազոտությունը հրապարակվել է Social Psychological and Personality Science ամսագրում:



© NEWS.am Medicine