Գիտնականները նշել են վիագրայի անսպասելի օգուտի մասին

21:35   9 ապրիլի, 2019

Վիագրան կարող է օգտակար լինել պրեէկլամպսիա ունեցող հղի կանանց համար, որի ախտանշաններից մեկն է բարձր ճնշումը։ Միսիսիպիի համալսարանի հետազոտողները նշում են, որ վիագրայի ընդունումն օգնում է այս հիվանդությունն ունեցող հիվանդներին իջեցնել ճնշումը։

Ինչպես հայտնի է, պրեէկլամպսիան բարձրացնում է բարդությունների հավանականությունը հղիության ժամանակ։ Բացի այդ, պրեէկլամպսիա ունեցող մայրերի երեխաների մոտ բարձր է ապագայում ուղեղի կաթվածի, հիպերտոնիայի կամ երիկամների հիվանդության առաջացման վտանգը։ Այնինչ, գիտնականները համոզված են, որ վիագրայի հիմնական ազդող նյութը՝ սիլդենաֆիլի ցիտրատը, կարող է երեխայի սիրտը պաշտպանել դեռ մոր արգանդում։

Առնետների վրա անցկացված փորձերը ցույց են տվել, որ այդ նյութն ընդունելիս պրեէկլամպսիայի նմանվող սթրեսի պայմաններում կրծողների արյան ճնշումը բարձրացել է ոչ այնքան նկատելի։ Ընդ որում՝ ճնշման վերահսկման ավանդական միջոցներն այդքան զգալի արդյունք չեն տվել։

Հետազոտության արդյունքները ներկայացվել են Օռլանդոյում (Ֆլորիդա նահանգ, ԱՄՆ) Ամերիկյան ֆիզիոլոգիական ընկերության ամենամյա հավաքում։



© NEWS.am Medicine