Հսկա կրծքի պատճառով երիտասարդ կնոջ կյանքն իսկական դժոխքի է վերածվել

10:59   10 ապրիլի, 2019

Հսկա կրծքի պատճառով 25-ամյա Ֆիոնա Հորնբին ստիպված է ճգնավորի կյանքով ապրել:

Այսօրվա դրությամբ՝ նրա կրծկալի չափսն է 48J, սակայն կուրծքը շարունակում է աճել մակրոմաստիայի պատճառով (կրծքագեղձերի զարգացման շեղում): Ոչ մխիթարական ախտորոշումը կատարվել է 2015 թվականին: Կնոջ կուրծքն ամբողջությամբ ծածկված է ցավոտ վերքերով եւ ցանով: Դրանից բացի, Ֆիոնան վախենում է կրծքով կերակրել իր 4-ամսական փոքրիկին՝ իր տպավորիչ կրծքով նրա շնչառությունը փակելու վախի պատճառով:

Ֆիոնան նշում է, որ հսկա կուրծքն իր կյանքը կործանել է: Նա դժվարանում է պառկել, կատարել տնային նույնիսկ աննշան գործերը (օրինակ՝ փոշեկուլով մաքրելը): Նա նաեւ չի կարողանում 5 րոպեից ավելի կանգնել՝ թիկունքի ուժգին ցավերի պատճառով: Այս ամենից զատ, նա ստիպված է բախվել անցորդների իրեն ուղղված տհաճ մեկնաբանություններին: 

Դեռեւս տարրական դպրոցում նա հագնում էր С չափսի կրծկալներ, իսկ 13 տարեկանում՝ D: Երիտասարդ կինը հսկա կրծքի պատճառով չի կարող շարունակել հատավաճառի ոլորտում աշխատանքը, որտեղ պետք է երկար կանգնած մնալ:

Նրա միակ փրկությունը կրծքի փոքրացման վիրահատությունն է, եւ Ֆիոնան GoFundMe քրաուդֆանդինգային հարթակի միջոցով փորձում է հավաքել դրա համար անհրաժեշտ 5500 ֆունտ սթերլինգը:



© NEWS.am Medicine