Ընդամենը 3 նրբերշիկը կմեծացնի վաղաժամ մահվան վտանգը

17:58   11 ապրիլի, 2019

Մսի սիրահարների գլխավերեւում ամպեր են կուտակվել: Նոր հետազոտության համաձայն՝ ամեն օր մեծ քանակությամբ մսի օգտագործումը կարող է բավականին բացասաբար ազդել առողջության վրա: Այսպիսով՝ բեկոնի ընդամենը 6 կտորը, 3 նրբերշիկը կամ 200 գ սթեյքը բավական են վաղաժամ մահվան վտանգը մեծացնելու համար:

Արեւելյան Ֆինլանդիայի հետազոտության համաձայն՝ օրական ավելի քան 200 գ միս կերած տղամարդկանց մոտ  առաջիկա 20 տարում մահվան հավանականությունը 23 տոկոսով ավելի բարձր է, ի տարբերություն նրանց, ովքեր օրական ընդամնեը 100 գ միս են օգտագործել: Հատկապես վտանգավոր է կարմիր միսը, որի օգատգործումը կապված է սրտի եւ աղիքների հիվանդության հետ:

Բրիտանիայի Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս  օրական ոչ ավել, քան 70 գ կարմիր կամ վերամշակված միս, ինչը փաստացի համընկնում է Քաղցկեղի հետազոտման ամերիկյան ինստիտուտի խորհրդի հետ (72 գ): Կարմիր մսում ավելի շատ են հագեցած ճարպերը, քան հավի կամ հնդկահավի մսում, իսկ վերամշակված միսն, ըստ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության, կարող է մեծացնել աղիքիների քաղցկեղի վտանգը:

Հետազոտության շրջանակում ֆինն գիտնականները վերլուծել են 42-60 տարեկան 2641 տղամարդկանց տվյալները: Դիտարկումներն անցկացվել են 22 տարվա ընթացքում, այդ ընթացքում  մահացել է 1225 կամավոր:

Պարզվել է, որ վաղաժամ մահվան վտանգը բարձր է եղել նրանց շրջանում, ովքեր մեծ քանակությամբ կենդանական ծագման սպիտակուցներ են օգտագործել: Խոսքը հենց մսի մասին է, քանի որ ձուկը, կաթնամթերքը եւ ձվերը վտանգ չեն ներկայացրել:

Գիտնականները նշում են, որ մեծ քանակությամբ մսի օգատգործումը վտանգավոր է երկրորդ տիպի դիաբետով, սրտանոթային հիվանդություններով կամ քաղցկեղով  հիվանդների համար:

Հետազոտության արդյուքնները հրապարակվել են The American Journal of Clinical Nutrition ամսագրում:



© NEWS.am Medicine