Քրտինքը կպատմի քաղցկեղի զարգացման հավանականության մասին

09:35   12 ապրիլի, 2019

Քաղցկեղի զարգացման հավանականության մասին կարող է վկայել օրվա գիշերային ժամերի քրտնարտադրությունը: Հետազոտության արդյունքներով այսպիսի եզրակացության են հանգել Cancer Research UK (Մեծ Բրիտանիա) մասնագետները:

Փորձագետները նշում են, որ գիշերային քրտնարտադրությունը կարող է ահազանգել քաղցկեղի այնպիսի տեսակների մասին, ինչպես լեյկեմիան, լիմֆոման, սարկոման կամ լյարդի քաղցկեղը: Չնայած այս կապի պատճառները դեռեւս չեն պարզվել, բայց գիտնակաները չեն բացառում, որ առատ քրտինքը քաղցկեղային բջիջների դեմ օրգանիզմի ակտիվ պայքարի հետեւանքն է:

Չարորակ ուռուցքի մասին կարող են վկայել նաեւ այնպիսի ախտանշանները, ինչպես «կոկորդում գունդը», կրծքում ցավը, հազը, հեղձուկը, արյունահոսությունը, քաշի մեծ անկումը:

Մասնագետները գիշերային ուժեղ քրտնարտադրության դեպքում խորհուրդ են տալիս անմիջապես բժշկի դիմել: Չարժի խուճապի մատնվել, քանի որ նման պատկեր կարող է դիտվել նաեւ ինֆեկցիաների ժամանակ կամ լինել այս կամ այն դեղամիջոցի ընդունումից հետո կողմնակի էֆեկտ:



© NEWS.am Medicine