Թունավոր սարդի խայթոցը անցք է բացել տղայի ոտքի վրա (ֆոտո)

14:15   12 ապրիլի, 2019

Թունավոր սարդը կծել է 9-ամյա Բոբի Քլիրին ու այրված անցք բացել նրա ոտքի վրա։

Ինչպես պատմում է The Mirror-ը, ապրիլի 1-ին Բոբին, որն ապրում է անգլիական Էսեքս կոմսությունում, տրտնջացել է բորբոքումից սրունքի շրջանում։ Բայց մայրը՝ Էմման, որոշել է, որ տղային մոծակ է կծել, ու հակասեպտիկ է քսել։ 3 օր հետո կնոջը զանգահարել են դպրոցից եւ ասել, որ Բոբին կաղում է, իսկ նրա վերքը՝ թարախակալում։

Էմման որդուն հիվանդանոց է տարել, բայց բժիշկները պատանի պացիենտի մոտ վտանգավոր վարակ չեն հայտնաբերել։ Նրանք լոկ անհրաժեշտ դեղեր են նշանակել ու խայթոցի տեղում ձգող վիրակապ դրել։ Հաջորդ օրը, սակայն, վերքը շարունակել է թարախակալել, եւ Բոբիին նորից տարել են բժշկի մոտ։ Նրա վերքը կրկին մշակել են ու հակաբիոտիկներ տվել։

Շաբաթվա վերջին տղայի տատիկը հանել է վիրակապն ու խայթի տեղում անցք տեսել։

Բոբիին դարձյալ կլինիկա են տարել։ Պարզվել է, որ տղային խայթել է ոչ թե մոծակը, այլ թունավոր սարդը։ Բժիշկները հանել են թույնը երեխայի ոտքից, նրա ընթացիկ առողջական վիճակի մասին չի նշվում։

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. վերքի լուսանկարը կարող է տհաճ լինել

 



© NEWS.am Medicine