Ի՞նչ քայլերի են գնում տղամարդիկ առնանդամը մեծացնելու համար

22:30   12 ապրիլի, 2019

Առնանդամը պարզ միջոցներով մեծացնելու փորձերը ավարտվում են հաշմանդամությամբ: Պապուա Նոր Գվինեայի բժիշկները առնանդամը մեծացնելու միտումը համազգային համաճարակ են անվանել, որի զոհ են դարձել մեկ տարում հարյուրավոր տղամարդիկ:

The Sun-ը հաղորդում է, որ առնանդամը մեծացնելու փորձերի ժամանակ տղամարդիկ կոկոսի կաթի, բուսական յուղի եւ սիլիկոնի ներարկումներ են անում:

Դրա արդյունքում առնանդամի վրա բաց խոցեր են առաջանում, դժվարանում է միզարձակումնը, էրեկտիլ դիսֆունկցիա է զարգանում:

Խնդիրը հաճախ բարդանում է այն պատճառով, որ լրացուցիչ գումարներ աշխատելու ցանկությունից նման վտանգավոր ներարկումներ են անում բուժաշխատողները (հիմանկանում բուժքույրերը):

Մինչդեռ որոշ երկրներում օրգանիզմի վրա այդ ներարկումների բացասական ազդեցությունը անդառնալի է լինում:

Պաշտոնական տվյալներով՝ միայն երկու տարվա ընթացքում բժիշկներին օգնության համար դիմել  է 500 տղամարդ: Ընդ որում պացիենտների տարիքը տատանվում  է 16-ից մինչեւ 55 տարեկան: Բժիշկները նշում են, որ նրանցից շատերը լավ աշխատանք ունեն եւ բարեկեցիկ կյանքով ապրող մարդկանց տպավորություն են թողնում:

Փորձագետները նշում են, որ ավելի ազդեցիկ սեռական օրգան ունենալու ցանկությունը կարող է բավականին տխուր ավարտ ունենալ եւ ծանր վնասվածքների հանգեցնել:



© NEWS.am Medicine