Ի՞նչ է պետք իմանալ խոցային կոլիտի մասին

14:57   12 հունիսի, 2014

Ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը համարվում է աղիքների շարունակական բորբոքային հիվանդություն կամ ԱԲՀ:

Այս հիվանդությունը առաջացնում է աղիքների՝ հատկապես հաստ աղիքի լորձաթաղանթի քրոնիկական բորբոքում։ Չնայած հիվանդության դեպքում, որպես կանոն, կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում, ախտանշանները կարող են անհարմար ու տհաճ լինել, հաղորդում է Fox News-ը։

Կոլիտով տառապող մարդկանց մոտ որովայնի շրջանում ցավեր եւ արյունոտ փորլուծություն է առաջանում։

Դժբախտաբար, խոցային կոլիտը չի բուժվում, բայց ախտանշանները կարող են վերահսկվել պատշաճ խնամքի դեպքում։

Այնուամենայնիվ, եթե ցանականում եք ինչ-որ մի կարեւոր իրադարձությունից առաջ ազատվել այս ախտանշաններից, ապա Չիկագոյի բժշկական ինստիտուտի աղիքի բորբոքային հիվանդության կենտրոնի համա- տնօրեն, գաստրոէնտերոլոգ Դեյվիդ Ռուբինը խորհուրդ է տալիս ընդունել դեղամիջոցներ, որոնք առանց նշանակման վաճառվում են դեղատներում։

«Ես խորհուրդ եմ տալիս ընդունել իմոդիում, որը հասանելի է դեղատներում, եւ պետք է միջոցառումից մեկ ժամ առաջ ընդունել այն, իսկ երկու ժամ առաջ ոչինչ չուտել։ Սա հավանաբար կօգնի Ձեզ»,-ասել է Ռուբինը Fox News-ին։

 

 

 

 



© NEWS.am Medicine