Կնոջ մարմնի վրա արտասովոր ցանն իրականում քաղցկեղի հազվադեպ ախտանշան էր

14:03   13 ապրիլի, 2019

Մարմնի վրա առաջացած արտասովոր ցանը 74-ամյա կնոջը, ում անունը չի հրապարակվում, ստիպել է խորհրդակցության համար բժիշկներին դիմել: Հետազոտությամբ պարզվել է, որ մարմնի վրայի յուրատեսակ նախշերը սրբանի քաղցկեղի չափազանց հազվադեպ ախտանշան են:

Մինչ այս կինը փաստացի մեկ տարի ցանին ուշադրություն չի դարձրել: Բժիշկները սկզբում հակագիստամինային դեղամիջոցներ են նշանակել, սակայն բուժումն անարդյունավետ էր: Այնուհետեւ կնոջ մոտ փորացավեր, փսխում եւ դիարեա է սկսվել: Առավել մանրակրիտ հետազոտություններն օգնել են պարզել, որ նախշավոր ցանը սրբանի քաղցկեղի չափազանց հազվադեպ ախտանշան է:

Պացիենտի մոտ քաղցկեղն ախտորոշվել է II փուլում: Կինը համապատասխան բուժման կուրս է անցել, եւ հիմա նրա մոտ ախտանշանների նվազում է դիտվում: Ցանն անհետացել է 3 ամսում: Համանման արտասովոր ցան կարող է դիտվել նաեւ կրծքագեղձի, թոքերի կամ կերակրափողի քաղցկեղի դեպքում:

Հետաքրքիր դեպքի մասին հրապարակվել է New England Journal of Medicine ամսագրում:



© NEWS.am Medicine