Քաղցկեղի 11 ախտանիշ, որոնք չի կարելի անտեսել

12:06   15 ապրիլի, 2019

Քաղցկեղային հիվանդությունների որոշ ախտանիշներ կարելի է այլ հիվանդությունների նախանշանների հետ շփոթել, իսկ  երբեմն անգամ սովորական հոգնածության:

Սակայն մասնագետները պատմել են 11 ախտանիշների մասին, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:

Քաղցկեղի հնարավոր նախանշաններից են համարում քաշի կտրուկ, անբացատրելի կորուստը կամ հոգնածության մշտական գգացողությունը: Դրանք կարող են վկայել հաստ աղիքի քաղցկեղի կամ լեյկեմիայի մասին: Մշտական ցավը, որը չի անցնում անգամ ցավազրկողների ընդունումից հետո, կարող է գլխուղեղի, ձվարանի, հաստ կամ բարակ աղու ուռուցքի պատճառ լինել:

Չի կարելի անտեսել նաեւ մարմնի վրա գոյություն ունեցող կոշտացումները եւ մարմնի մշատպես բարձր ջերմությունը. այս նախանշանները կարող են վկայել արյան քաղցկեղի զարգացման մասին:

Նոր պեպենները, խալերը կամ գորտնուկները, ինչպես նաեւ հների չափի եւ գույնի փոփոխույունը, կարմրումը եւ արյունահոսությունը կարող են նախորդսել մաշկի քաղցկեղին:

Նման խալերը պետք է անպայման ցույց տալ մաշկաբանին:

Ուռուցքային հիվանդությունների որոշ տեսակների մասին վկայում է մշտական, ցավոտ կամ արյամբ ուղեկցվող հազը, հաճախակի զուգարանից օգտվելը, դիարեան, փորկապությունը, միզարձակման ժամանակ ցավը կամ արյունը, ինչնաեւ ոտքերի այտուցվածությունը: Ոտելու ժամանակ ծագող դժավարությունները կարող են ստամոքսի քաղցկեղի, կերակրափողի կամ կոկորդի քաղցկեղի նախանշաններ լինել:



© NEWS.am Medicine