Որքա՞ն պետք է քայլել նիհարելու համար

13:11   15 ապրիլի, 2019

Եթե այս կամ այն պատճառով սպորտով զբաղվել չեք կարող, քայլելը կարող է մարզասրահ այցելելու այլընտրանք դառնալ, թեեւ ոչ լիարժեք։ Քայլելը ոչ մի ծախս ու ֆիզիկական պատրաստություն չի պահանջում, ինչն այն ավելի գրավիչ է դարձնում նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել։

Եթե արդեն ճշտել եք ձեր ամենօրյա սննդացանկն ու տրամադրվել նիհարելուն, որքա՞ն պետք է քայլեք ամեն օր, որպեսզի հասնեք ցանկալի արդյունքի։

Ավելորդ քաշից ազատվելու համար դուք պետք է ավելի քիչ կալորիաներ օգտագործեք կամ ավելի շատ այրեք դրանք, քան ստանում եք։ Օրական 500-1000 կալորիա պակաս ստանալը կօգնի ձեզ ազատվել շաբաթը մոտ 1 կիլոգրամից։

Անցնելով 1,6 կիլոմետր տարածություն՝ կարելի է այրել 100 կալորիա։ Դա միջին վիճակագրական թիվ է, որը գնահատում է սովորական տեմպով քայլելով զբոսանքի էֆեկտը։ Եթե այդ տեմպը ավելացնենք կամ զառիվեր քայլեք, կավելանա նաեւ այրվող կալորիաների քանակը։

Այսպես, արագ տեմպով քայլելը թույլ կտա յուրաքանչյուր 30 րոպեն մեկ այրել 100-300 կալորիա, ինչը կազմում է ժամում 200-600 կալորիա։

Որպեսզի քայլելով զբոսանքից նկատելի օգուտ լինի, անհրաժեշտ է քայլել օրը 30-90 րոպե։ Ընդ որում՝ քայլելով զբոսնելիս սրտի բաբախումների ինտենսիվությունը պետք է հասնի առավելագույնի 70 տոկոսին, որպեսզի օրգանիզմում սկսվի ճարպի հալման գործընթաց։



© NEWS.am Medicine