Ուղեղի անեւրիզմի մասին մատնանշող 4 ախտանշան

22:35   16 ապրիլի, 2019

Պատահական չէ, որ ուղեղի անեւրիզմն անվանում են դանդաղ գործողության ական. դրա առկայության մասին երկար ժամանակ կարող ես եւ գլխի չընկնել, բայց օրերից մի օր այն կարող է հանգեցնել ուղեղի արնազեղման։

Հիմնական խնդիրն այն է, որ ուղեղի անեւրիզմը բավական դժվար է ախտորոշել։ Շատ դեպքերում այն ի հայտ է գալիս պատահաբար՝ ՄՌՏ-ի կամ համակարգչային տոմոգրաֆիայի ժամանակ։

Այնուամենայնիվ, կան մի շարք ախտանշաններ, որոնք մատնանշում են, որ մարդու մոտ, հնարավոր է, գլխուղեղի անեւրիզմ է առաջանում։

Խիստ գլխացավ

Եթե մարդու մոտ պարբերաբար ուժեղ եւ հանկարծակի գլխացավ է սկսվում, դա արդեն բժշկին դիմելու առիթ է։ Գուցե ցավի պատճառը անեւրիզմն է, գուցե՝ մեկ այլ բան, համենայնդեպս՝ դա պետք է պարզի բժիշկը։

Թուլություն եւ մարմնի մի մասի թմրում

Ուղեղի անեւրիզմի ժամանակ տեղի է ունենում ուղեղի արյան մատակարարման սահմանափակում, ինչի հետեւանքով ուղեղի համար ավելի է դժվարանում կառավարել մարմնի մասերը, ներառյալ դեմքը։ Մի կեսի ընդարմացումը (ինչպես եւ մի կոպի իջեցումը) կարող է անեւրիզմի կամ նույնիսկ ուղեղի կաթվածի տագնապալի նշան լինել, հարկավոր է դիմել բժշկի՝ չսպասելով, որ ամեն ինչ «ինքն իրեն անցնի»։

Տեսողական խնդիրներ

Եթե աչքին մեկը երկուս է երեւում, պատկերը մթագնվում է ու դառնում հեղհեղուկ, դա նույնպես բժշկին դիմելու առիթ է։ Ուղեղի անեւրիզմի դեպքում նման խնդիրներ հնարավոր են տեսողական նյարդի անոթի պատի ճնշման պատճառով։

Սննդային թունավորման ախտանշաններ

Անեւրիզմը երբեմն առաջ է բերում նաեւ միանգամայն անսպասելի ախտանշաններ, որոնք նման են թունավորմանը՝ սրտխառնոց, փսխում, լուծ։ Եթե այս ախտանշաններն ի հայտ են եկել գլխացավի նոպայից հետո, ավելի լավ է դիմել բժշկի՝ խուսափելու համար լուրջ խնդիրներից։



© NEWS.am Medicine