Իսրայելցի գիտնականները 3D տպիչով տպագրել են կենդանի սիրտ

18:20   15 ապրիլի, 2019

Իսրայելցի գիտնականներին հաջողվել է 3D տպիչով տպագրել մարդու հյուսվածքներից կազմված սիրտ։

Մշակման պատասխանատուներն են Թել Ավիվի համալսարանի մասնագետները։ Սիրտը բաղկացած է պացիենտի ճարպային բջիջներից, որոնք վերափոխվել են սրտանոթային մկանի ցողունային բջիջների։ Տպագրված սիրտը շատ փոքր է, հատապտղի չափ։

Գիտնականները մտադիր են շարունակել իրենց հետազոտությունները, ինչի շնորհիվ մեկ տարի հետո հնարավոր կլինի տպագրված սրտերը պատվաստել ճագարներին եւ առնետներին։ Տասնամյա հեռանկարում 3D տպիչով տպագրված սրտերը կարելի կլինի պատվաստել նաեւ փոխպատվաստման կարիք ունեցող մարդկանց։

Փորձագետները հույս ունեն, որ հայտնագործությունը նոր հեռանկարներ կբացի փոխպատվաստման ոլորտում։ Մասնավորապես, պացիենտներն այլեւս չեն սպասի փոխպատվաստման օրգանների, հետո ընդունել դեղամիջոցներ, որոնք նախատեսված են կանխելու այն երեւույթները, երբ օրգանիզմը չի ընդունում պատվաստված օրգանը։ Դրա փոխարեն փոխպատվաստման համար անհրաժեշտ օրգանները կտպագրվեն՝ հաշվի առնելով պացիենտի անհատական պահանջմունքները։



© NEWS.am Medicine