Տղամարդն ինքն իրեն թլպատել է վհուկների պատճառով

22:30   15 ապրիլի, 2019

Նիգերիայից 35-ամյա Վահաբ Սաադուն կտրել է իր առնանդամը՝ չդիմանալով երազում կանանց հետապնդումներին։ Այս տարօրինակ միջադեպի մասին հայտնում է Mirror-ը։

Շտապ հոսպիտալացված Վահաբը բժիշկներին պատմել է, որ անծանոթ կանայք սկսել են բառացիորեն հետապնդել իրեն երազում՝ տարատեսակ հրամաններ տալով։ Տղամարդն ասել է, թե նրանց հրամանով ինքը նույնիսկ մարտկոցի հեղուկ է խմել։ Նման զոհաբերությունը հրաշալի անծանոթուհիներին չի բավարարել, եւ Վահաբին հրամայել են կտրել սեփական առնանդամը, ինչը տղամարդն առանց հապաղելու արել է։

Ուժեղ ցավից ուշքի գալով՝ տուժածը ուրիշ ոչ մի բան չի կարողացվել մտածել, քան կտրած առնանդամը ձեռքին գնալ հարեւանի մոտ։ Այս յուրօրինակ այցին հարեւանի արձագանքի մասին ոչինչ չի հայտնվում, սակայն հայտնի է, որ Վահաբի հայրը, այդ արյունոտ պատկերը տեսնելով, ուշաթափվել է։

Վահաբն ինքը ամեն ինչում մեղադրում է վհուկներին, որոնք սկսել են հայտնվել այն բանից հետո, երբ 2015թ․ Աստծո քավության քրիստոնեական եկեղեցու (RCCG) անդամը պասի ժամանակ կտրել էր իր առնանդամը։ Հետաքրքիր է, որ նա հավատում էր, թե առնանդամը, ինչպես մողեսի պոչը, նորից կաճի։

 

 



© NEWS.am Medicine