Տղամարդը ողջ մնաց այն բանից հետո, երբ երկաթաձողը մխրճվեց նրա գլխի մեջ (ֆոտո)

17:17   16 ապրիլի, 2019

Ահավոր պատմություն է տեղի ունեցել Հնդկաստանում. երկաթաձողը ծակել է շինարարի գլուխը։ Տուժածը՝ 21-ամյա Սանջայ Բահեն, շինարարական աշխատանքների ժամանակ պատահաբար ընկել է ջրհորը, որտեղ էլ ձողը մխրճվել է նրա գլխի մեջ։

Ինչպես տեղեկացնում է New York Post-ը, ձողը աջ կողմից ծակել է քունքի մասը, իսկ ձախ կողմից՝ գլխուղեղի ճակատամասը։ Երիտասարդը ենթարկվել է 90 րոպե տեւողությամբ բարդ վիրահատության, որի արդյունքում ձողը հաջողությամբ հեռացվել է։

Բարդություններից մեկը, որը կարող է առաջանալ պացիենտի մոտ այս վնասվածքի ժամանակ, մենինգիտն է։ Բարեբախտաբար, Սանջայի առողջական վիճակը գնահատվում է բավարար, եւ տղան գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո։

 



© NEWS.am Medicine