Յոգայի պարապմունքները օգտակար են սրտի համար. հետազոտություն

23:48   17 ապրիլի, 2019

Յոգայի կանոնավոր պարապմունքները օգտակար են սրտի համար: Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի համաձայն՝ յոգայի շնորհիվ կարելի է նվազեցնել զարկերակային ճնշումն, ինչպես նաեւ բարելավել սրտանոթային համակարգի աշխատանքը:

Փորձագետներն ուշադրություն են դարձնում նրան, որ յոգայի պարապմունքներն օգտակար են նրանց համար, ովքեր պայքարում են սթրեսի, ավելորդ քաշի դեմ կամ ցանկանում են նվազեցնել խոլեստերինի մակարդակը:

ԱՄՆ-ում Էմորի համալսարանի դոցենտ, դոկտոր Փուջ Մեհթը ուշադրություն է դարձնում դեպրեսիայի եւ սրտի եւ անոթների հիվանդությունների զարգացման բարձր ռիսկի միջեւ կապին: Դա կապված է սթրեսի ժամանակ սիմպաթիկ նյարդային համակարգի վրա մեծ ծանրաբեռնվածության հետ:

Մինչ այդ յոգան խորը շնչառության  եւ ընդհանուր թուլացման միջոցով օգնում է պայքարել հոգեբանական ծանրաբեռնվածության դեմ:

Պարոքսիզմալ տեսակի նախասրտերի ֆիբրիլյացիա ունեցող անձանց մոտ յոգայի 12 շաբաթ պաարապմունքներից հետո սրտի կծկումների եւ արյան ճնշման հաճախականությունը նվազել է:

Բացի այդ կամավորների մոտ զգալիորեն բարելավել է հոգեզգայական վիճակը:

 Միւենույն ժամանակ գիտնականները նշում են, որ յոգայի պարապմունքներից առաջ հարկավոր է խոորհրդաակցել մասնագետների հետ: Սակայն սրտի եւ բարձր ճնշման խնդդիրներ ունեցող անձանց անհրաժեշտ է խուսափել այն դիրքերից, երբ գլուխը սրտի մակարդակից ցածր է :



© NEWS.am Medicine