Մահացել է «Արմենիկում» նախագծի ղեկավարը

12:28   17 ապրիլի, 2019

69 տարեկանում մահացել է «Արմենիկում» նախագծի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Լեւոն Գեւորգյանը: Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա ապրիլի 17-ին 16:00-ին Ամավիրի մարզի Դալարիկ գյուղում գտնվող Լեւոն Արտեմովիչի հայրական տանը:

Հայաստանում «Արմենիկումը» ստեղծվեց 1998 թվականին եւ մշակողների կողմից ներկայացվեց որպես «ՁԻԱՀ-ի բուժման հեղափոխական միջոց»: Չնայած «Արմենիկումը» չդարձավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ միջազգայնորեն ճանաչված դեղամիջոց, այն, ինչպես նշել են մշակողները, արդյունավետ էր մի շարք այլ հիվանդություններ բուժելիս: Օրինակ՝ «Արմենիկումը» լավ արդյունքներ է ունեցել պառկելախոցերի, սննդախանգար խոցերի եւ H1N1 «խոզի գրիպի» բուժման մեջ: Զգալի արդյունքների է հաջողվել հասնել վիրուսային C հեպատիտը, համակարգային կարմիր գայլախտը, ճառագայթային այրվածքները, արգանդի վզիկի նախաքաղցկեղային վիճակը բուժելիս:

Դեղամիջոցի փորձարկաման ժամանակ նախնական ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Հայաստանի Պետական անվտանգության նախարարությունը:



© NEWS.am Medicine