Մասնագետները նշել են սեքսում տղամարդու եւ կնոջ գլխավոր սխալները

22:15   17 ապրիլի, 2019

Հետազոտությունն օգնել է պարզել սեքսի ամենատարածված սխալները։ Ինչպես տեղեկացնում է Metro-ն, հարցումն իրականացվել է Illicit Encounters պորտալի կողմից 2000 տղամարդկանց եւ կանանց շրջանում։ Պարզվել է, որ նախաբանից հրաժարվելը տղամարդկանց ամենագլխավոր սխալն է, իսկ սեքս նախաձեռնելու անհնարինությունը՝ կանանց գլխավոր սխալը։

Տղամարդկանց կարծիքով՝ սեքսում կանանց ամենագլխավոր սխալներն են.

  1. Ի վիճակի չեն սեքս նախաձեռնել
  2. Մթության մեջ սեքսով զբաղվելու ցանկությունը
  3. Օրգազմի նմանակումը
  4. Չափից ավելի շատ խոսակցությունները
  5. Հրաժարումը փորձարկումներից
  6. Հիշատակումն այն մասին, թե ինչպես է իրեն պահել անկողնում նախկին սիրեցյալը
  7. Չափից ավելի մտածված սեքսը
  8. Ավելորդ ամաչկոտությունը
  9. Վստահությունը, որ զուգընկերը միշտ պատրաստ է սեքսի
  10. Կնոջ անհանգստությունը, թե ինչ տեսք ունեն իրենք սեքսի ժամանակ

 Կանանց կարծիքով՝ սեքսում տղամարդկանց ամենագլխավոր սխալները

  1. Սեքս առանց նախաբանի
  2. Տղամարդն առաջինն է օրգազմ ապրում
  3. Անվարժությունը
  4. Կեղտոտ ու կոպիտ արտահայտություններ օգտագործելը
  5. Շփման/ինտիմության պակասը սեքսից հետո
  6. Սեքսից անմիջապես հետո քնելը
  7. Կանանց կազմվածքի մասին մեկնաբանությունները
  8. Զուգընկերոջ վստահությունը, թե գիտի, թե ինչ է ուզում կինը
  9. Զուգընկերը սեքսում հետեւում է իր «պլանին» եւ անտեսում կնոջ ակնարկները
  10. Զուտ ֆիզիկական շփումն առանց հուզական բաղադրիչի

Հետաքրքիր է, որ պահպանակի օգտագործումից հրաժարվելը չկա ցուցակներից ոչ մեկում, թեեւ հենց անվտանգ սեքսն է թաքցնում իր մեջ ամենամեծ վտանգն առողջության համար, ինչպես անցանկալի հղիության, այնպես էլ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով վարակվելու ռիսկի պատճառով։

Մասնագետները խորհուրդ են տալիս խուճապի չմատնվել ինտիմ կյանքի խնդիրների ժամանակ, հատկապես հաշվի առնելով այն, որ դրա վրա ազդում են արտաքին գործոնները (սթրես, դեղամիջոցների ընդունում եւ այլն)։ Այս առիթով հոգեբանները կոչ են անում զուգընկերոջ հետ քննարկել իրենց հավակնությունները հանգիստ միջավայրում՝ խուսափելով մեղադրանքներից։ Իսկ եթե չի ստացվում ինքնուրույն լուծել խնդիրները, խորհուրդ է տրվում դիմել սեքսոլոգի կամ սեքսոպաթոլոգի։



© NEWS.am Medicine