Շոկ. վիրաբույժները հեռացրել են 15 կիլոգրամանոց քաղցկեղային ուռուցք

19:15   17 ապրիլի, 2019

68-ամյա տղամարդը ենթարկվել է 33-ժամյա վիրահատության, որպեսզի հեռացվի հսկայական քաղցկեղային ուռուցքը։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, Թան ազգանունով տղամարդը ավելի քան 30 տարի ապրել է 85x65 սանտիմետր տրամագծով հսկայական ուռուցքով։ Հիվանդը երազում էր ազատվել դրանից, բայց բժիշկները հրաժարվում էին վիրահատել վտանգավորության պատճառով։ Բժիշկների խոսքով՝ 14.9 կիլոգրամանոց ուռուցքը գտնվում էր թոքերի, ողնաշարի եւ արյունատար անոթների վրա։

Միայն Շանհայի իններորդ ժողովրդական հիվանդանոցի (Չինաստան) բժիշկները համաձայնեցին օգնել Թանին։ Ապրիլի 1-ին ավելի քան 100 վիրաբույժներից բաղկացած թիմը՝ դոկտոր Ջունի գլխավորությամբ, եզակի վիրահատություն կատարեց, որը տեւեց 33 ժամ։ Չնայած արյան կորստի պատճառով պացիենտը գտնվում էր ծայրահեղ վիճակում, վիրահատությունն անցավ հաջող, եւ տղամարդու կյանքը փրկվեց։

Ընդհանուր առմամբ, հեռացվեց 7 ուռուցք։ Ինչպես ասվում է հիվանդանոցի հայտարարությունում, վիթխարի նորագոյացությունների պատճառը նեյրոֆիբրոմատոզն էր։

Վիրահատության վեցերորդ օրը պացիենտը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվեց սովորական հիվանդասենյակ։ Բժիշկները դրական են գնահատում նրա առողջական վիճակը։



© NEWS.am Medicine