Կինը ձմերուկի մեծության ուռուցքը շփոթել է հղիության հետ

09:41   18 ապրիլի, 2019

2018 թվականի դեկտեմբերին 30-ամյա Լեյլա Քամինսը ուշադրություն է դարձրել, որ իր փորն աստիճանաբար մեծանում է:

Անհանգստացած կինը դիմել է բժիշկներին եւ անհրաժեշտ հետազոտություններ անցել: Բժիշկները ՈւՁՀ-ով նրա ձվարաններում հայտնաբերել են ձմերկուկի մեծության կիստա: Վիրաբուժական ճանապարհով այն հեռացնելով՝ բժիշկները զարմացած էին դրա չափերից՝ ուռուցքաձեւ գոյացության երկարությունը կազմում էր 40 սմ, իսկ քաշը՝ 4,5 կգ-ից ավելի:

Ձվարանների կիստան սովորաբար ինքնաբերաբար ներծծվում է եւ միայն եզակի դեպքերում է հասնում մեծ չափերի:

Լեյլայի դեպքում վիրաբույժները ստիպված էին հեռացնել ոչ միայն կիստան, այլ նաեւ աջ ձվարանը: Կնոջ բախտը բերել էր՝ կիստան բարորակ էր: Լեյլան աստիճանաբար ապաքինվում է եւ երազում վերադառնալ իր սովորական ապրելակերպին:



© NEWS.am Medicine