6 նշան, որոնք կարող են մատնանշել աչքի քաղցկեղի մասին

10:35   20 ապրիլի, 2019

Աչքի օնկոլոգիական հիվանդությունները մարդիկ անմիջապես չեն նկատում, այդ թվում դրա պատճառով է, որ դրան բնորոշ ախտանշանները կարող են ի հայտ գալ նաեւ մի շարք այլ հիվանդությունների դեպքում։

Բրիտանական Առողջապահության ազգային ծառայության (NHS) մասնագետները Express հրապարակման մեջ ներկայացրել են, թե ինչ ախտանշաններ կարող են օգնել ժամանակին հայտնաբերելու աչքի քաղցկեղը։ Եթե դուք նկատում եք հետեւյալ ախտանշաններից որեւէ մեկը, անպայման դիմեք բժշկի.

Աչքի քաղցկեղի եւս մեկ հետաքրքիր եւ անսովոր ախտանշան է աչքերի տարօրինակ փայլը լուսանկարներում. հենց դրա շնորհիվ է քաղցկեղը ժամանակին հայտնաբերվել 2-ամյա Գրեյսի Քորիգանի մոտ, որի աչքերից մեկը լուսանկարներում արտասովոր փայլում էր։

Աչքերի ուռուցքների մեջ բավական տարածված են մելանոման, լիմֆոման, ռետինոբլաստոման, հարթաբջիջ քաղցկեղը։ Դրանցից առավել տարածվածն ամբողջ աշխարհում համարվում է մելանոման։ Դրա առաջացումը ավելի շատ հավանական է բաց աչքեր ունեցողների մոտ՝ 50 տարեկանից հետո։

Գիտնականների խոսքով՝ աչքի քաղցկեղի զարգացմանը նպաստում է արեւի տակ երկար մնալը՝ առանց արեւապաշտպան ակնոցների ու քսուքի։



© NEWS.am Medicine