Գերմանիայում երկվորյակները լույս աշխարհ են եկել 97 օր տարբերությամբ

14:15   19 ապրիլի, 2019

Գերմանիայում երկվորյակները ծնվել են 97 օր տարբերությամբ։ Ինչպես տեղեկացնում է Das Bild-ը, Քյոլնի բնակչուհու ցավերն սկսվել են 26 շաբաթականում։ Արդյունքում՝ նրան կեսարյան հատում են արել, եւ ծնվել է 907 գրամ քաշով աղջիկ։

Այնինչ, բժիշկները պարզել են, որ, շնորհիվ երկրորդ ընկերքի առկայության, կինը կարող է շարունակել կրել երկրորդ երեխային։ Այսպիսով, փոքրիկը լույս աշխարհ է եկել 2,5 ամիս հետո, ընդ որում՝ 3,7 կիլոգրամ քաշով։

Երկու աղջիկներն էլ առողջ են, եւ նրանց կյանքին ոչինչ չի սպառնում։ Գերմանական ԶԼՄ-ները եզակի դեպքն անվանել են «համաշխարհային ռեկորդ»։



© NEWS.am Medicine