Տղամարդը նիհարել է 42 կիլոգրամ, որովհետեւ չի կարողացել գնալ արշավների երեխաների հետ

16:46   20 ապրիլի, 2019

40-ամյա Երեմիա Պետերսոնը որոշել է նիհարել այն պատճառով, որ չի կարողացել արշավների գնալ երեխաների հետ։

Ինչպես տեղեկացնում է New York Post-ը, ամեն ինչ սկսվել է 2017-ին, երբ ավելի քան 130 կիլոգրամ քաշ ունեցող Երեմիան ընտանիքի հետ քաղաքից դուրս է մեկնել։ Ոչ մեծ ճանապարհորդությունը տղամարդու համար այնքան էլ հեշտ չի եղել. նրա խոստովանմամբ՝ քայլելիս շունչը մշտապես կտրվել է։ Շատ հոգնելու պատճառով նա ստիպված է եղել պարբերաբար կանգ առնել, որպեսզի շունչը տեղը բերի եւ հանգստանա։

Ճամփորդությունն այնքան բացասական տպավորություն է գործել Երեմիայի վրա, որ որոշել է իրեն կարգի բերել ու նիհարել։ Այդ նպատակին հասնելու համար նա սկսել է ինտենսիվորեն մարզվել եւ անցել է դիետիկ սննդի։ Կես տարվա ընթացքում տղամարդն ամեն օր մեկ ժամ անցկացրել է մարզասրահում եւ քայլել երկու ժամ։ Բացի այդ, Երեմիան լիովին հրաժարվել է սպիրտայինի օգտագործումից։

Հիմա տղամարդը կարող է հանգիստ վազել այն երթուղով, որի պատճառով ժամանակին որոշել էր նիհարել։ Այսօրվա դրությամբ նա 89 հազար բաժանորդ ունի Instagram-ում, որտեղ իր ֆիզիկական հիանալի կառուցվածքի գաղտնիքներն է ներկայացնում։



© NEWS.am Medicine