Դոնորական iPS բջիջներ պատվաստելը անվտանգ է. հետազոտություն

22:10   20 ապրիլի, 2019

Ճապոնացի գիտնականների պնդմամբ՝ դոնորական iPS բջիջներ պատվաստելը անվտանգ է։ Աշխարհում առաջին փոխպատվաստումը՝ ինդուկցված պլյուրիպոտենտ ցողունային բջիջների օգտագործմամբ, իրականացվել է 2017 թվականին։ Եվ հիմա գիտնականները համոզվել են, որ մեթոդը հաջող է ու բարդություններ չի առաջացրել։ Այս պահին 5 պացիենտ, որոնց համար իրականացվել է աչքերի ծանր հիվանդության վիրահատություն, իրենց հիանալի են զգում։

Պացիենտների մոտ ախտորոշվել է մակուլյար դեգեներացիայի խոնավ ձեւ, որն սպառնում է տեսողության կորստով։ Կամավորներին պատվաստել են արհեստականորեն աճեցված ցանցաթաղանթի բջիջներ, որոնք ստացվել էին պլյուրիպոտենտ դոնորական ցողունային բջիջներից։ 4 կամավորի մոտ պատվաստումից հետո տեսողությունը չի վատացել, այսինքն՝ հաջողվել է արգելակել վտանգավոր պրոցեսը։ Իսկ հինգերորդ կամավորի մոտ տեսողությունն անգամ լավացել է։

Դոնորական բջիջների օգտագործումը նվազեցնում է միջամտության արժեքը եւ ժամանակ խնայում։ Բայց մինչեւ վերջերս փորձագետները կասկածում, էին, թե որքանով են բջիջներն անվտանգ։

Հիշեցնենք, որ պլյուրիպոտենտ ցողունային բջիջները ցողունային բջիջներ են, որոնք ստացվել են որեւէ այլ բջջից վերածրագրավորման ճանապարհով։



© NEWS.am Medicine