Տարբեր երկրների մասնագետները Երեւանում կքննարկեն հոգեբանական խնդիրների դասակարգման հարցերը

15:14   20 ապրիլի, 2019

Ապրիլի 21-23-ին Երեւանում տեղի կունենա միջազգային կոնֆերանս՝ նվիրված հոգեբանական խնդիրների ախտորոշիչ դասակարգման համակարգի հարցերին։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը ապրիլի 20-ի մամուլի ասուլիսում։

Կոնֆերանսի աշխատանքին կմասնակցեն մոտ 70 մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Իսրայելից եւ Ուկրաինայից։ Խուդոյանը հատկապես նշել է, որ նման կոնֆերանս անցկացվում է առաջին անգամ։

Նրա խոսքով՝ հոգեբանական խնդիրների եւ դրանց բուժման մեթոդների դասակարգելու գաղափարը արժանացել է խոշոր գիտնականների հավանությանը, այդ թվում  Հոգեբանության եւ իրավունքի եվրոպական ասոցիացիայի ղեկավար Դեւիդ Քուկի։ Պրոֆեսորն ընդգծել է, որ այս համակարգի մշակման համար կարող է պահանջվել ոչ պակաս, քան 5-10 տարի։

Խուդոյանը տեղեկացրել է, որ հետագայում ախտորոշիր դասակարգման համակարգը պետք է հրապարակվի առանձին գրքով։

Ավելացնենք, որ կոնֆերանսի կազմակերպիչն է Հայկական պետական մանկավարժական համալսարանը։



© NEWS.am Medicine