108-ամյա տատիկի երկարակեցության գաղտնիքը մի բաժակ լավ գինին է

19:27   20 ապրիլի, 2019

108-ամյա Էնի Ուիլսոնը Հյուսիսային Կարոլինայից ամեն ուրբաթ մի բաժակ լավ գինի է խմում։ Այդ ավանդույթը առաջ է եկել տարիներ առաջ, եւ երկարակյաց կինը իրեն չի զրկում այդ հաճույքից։

Էնին խոստովանում է, որ  նրան զվարճացնում է միտքը, որ պետք է հետեւել առողջ ապրելակերպի կանոններին՝ առողջ մնալու համար։ Իր ամբողջ երկարատեւ կյանքում կինն ապրել է Հյուսիսային Կարոլինայում։ Նրա խոսքով՝ երկարակեցության հատուկ գաղտնիքներ չկան։ «Ինձ հաճախ հարցնում են այդ մասին, բայց ես պատասխանելու բան չունեմ։ Ես ոչ մի առանձնահատուկ բան չեմ անում։ Պարզապես ապրում եմ»,- ասել է նա։

Այս տարի լրանում է Էնիի 109 տարին։ Իր ծննդյան օրվա առիթով նա նախատեսում է կազմակերպել երեկույթ եւ հրավիրել իր երիտասարդ ընկերներին։ Էնիի ամուսինը վախճանվել է դեռեւս 1993-ին, քույրերն ու եղբայրները վաղուց չկան։ Իր հարազատ շրջանում երկարակյաց կինը դարձել է իսկական ճանաչված դեմք. բոլորին հետաքրքիր է,  թե ինչն է օգնում նրան կենսուրախ ու դրական մնալ։ Տարեց տիկինը չգիտի գաղտնիքը։ Գուցե այն, որ վայելում է ապրած յուրաքանչյուր տարի՞ն։ Թե՞ այն, որ ազատ ժամանակը փորձում է անցկացնել ընկերների հետ։



© NEWS.am Medicine