37-ամյա տղամարդը ողջ է մնացել, երբ իր վրա ընկել է 380 կգ կշռող փայտամածը

16:15   21 ապրիլի, 2019

Կահույքագործական ընկերության 37-ամյա կառավարիչ Քրիս Արփինոն ողջ է մնացել, երբ իր վրա ընկել է 380 կգ կշռող փայտամածը: Դժբախտ պատահարը տեղի էր ունեցել աշխատավայրում:

Տղամարդն անմիջապես հոսպիտալացվել էր. վիրաբույժները հեռացրել էին նրա մեկ երիկամը լուրջ վնասվածքի հետեւանքով: Բացի այդ, բժիշկներն ախտորոշել էին Քրիսի մոտ ողնաշարի կոտրվածք: Կրկին քայլելու համար տղամարդուն անհրաժեշտ էր երկու տարի: Քրիսը խոստովանում է, որ նրան ամենաշատը վախեցնում էր ամբողջ կյանքում անվասայլակին գամված լինելու հեռանկարը:

Ոտքի կանգնելով՝ Քրիսը որոշել է լրջորեն զբաղվել սպորտով. նա դարձել է անհատական մարզումների ծրագրի մասնակից: Դժվար է հավատալ, սակայն այդքան ծանր տրավմաներ վերապրած Քրիսն ունի օրվա շատ խիստ ռեժիմ: Մարզասրահ այցելելու համար նա արթնանում է առավոտյան 3:30-ին, ժամը 6:00-18:30-ն աշխատում է, իսկ ազատ ժամանակն անցկացնում է իր վեցամյա դստեր հետ:

«Ես վերստին սովորել եմ նստել, կանգնել, քայլել առանց կողմնակի օգնության: Դա շատ բարդ փուլ էր»,-պատմում է Քրիսը:



© NEWS.am Medicine