Գիտնականները հայտնել են դեմենցիայից խուսափելու պարզ միջոցի մասին

12:08   22 ապրիլի, 2019

Նույնիսկ ոչ տեւական ֆիզիկական ակտիվությունը կարող է կրճատել դեմենցիայի զարգացման վտանգը: Այս մասին նշված է Բոստոնի համալսարանի գիտնականների հոդվածում, որը հրապարակվել է JAMA ամսագրում:

2016 թվականից 2019-ի փետրվար անցկացված հետազոտությանը մասնակցել է 2354 մարդ (1099 տղամարդ եւ 1276 կին): Գիտնականները փորձարկվողների առոջությանը հետեւել են աքսելերաչափի եւ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով:

Պարզվել է, որ ֆիզիկական ակտիվությունը գլխուղեղի առողջության կարեւոր բաղադրիչն է: Այսպես՝ այն փորձարկվողները, որոնց շաբաթական մարզումների տեւողությունը կազմել է 150-300 րոպե, մարզումների յուրաքանչյուր ժամով ուղեղի ծերացումը 1,1 տարով հետաձգել են: Ոտքով զբոսանքի սիրահարների շրջանում, որոնք շաբաթական անցել են 7500 քայլ եւ ավելի, քայլքի յուրաքանչյուր ժամը ուղեղի ծերացումը հետաձգել է 1,4-2,2 տարով:

Այսպիսով, պարբերական ֆիզիկական ակտիվությունը դրական է ազդում ոչ միայն ֆիզիկական առողջության վրա, այլ նաեւ կոգնիտիվ ունակությունների: Ընդ որում՝ բուժող արդյունք է դիտվում ոչ միայն սպորտային մարզումների, այլեւ շարունակական զբոսանքների դեպքում:



© NEWS.am Medicine