Ուտելիքը գարեջրով փոխած տղամարդը 46 օր դիմացել եւ 20 կգ նիհարել է

15:19   22 ապրիլի, 2019

ԱՄՆ-ի Օհայո նահանգի Նյութաուն քաղաքից գարեջրագործ Դել Հոլը 46 օր միայն գարեջուր է խմել եւ 20 կգ նիհարել: Դելն այս մասին հայտնել է YouTube-ի իր ալիքում:

Դելը պահքը սկսել է մարտի 6-ին եւ ավարտել կիրակի՝ ապրիլի 21-ին՝ կաթոլիկ զատկի օրը: Նրան ոգեշնչել էր Մյունխենի մոտ գտնվող պապական վանականների օրինակը, որոնք միջին դարերում պահքի ժամանակ օգտագործում էին բացառապես իրենց պատրաստած դոպելբոկ գարեջուրը: Ըմպելիքի թնդությունը 12 աստիճան էր:

46 օր Դելը պինդ սնունդ չէր օգտագործել եւ խմել էր գարեջուր, ինչպես նաեւ ոչ քաղցր թեյ, առանց շաքարի սեւ սուրճ եւ գազավորված ջուր, ինչպես նաեւ մուլտիվիտամիններ  ընդունել:

Մեկ օրվա ընթացքում տղամարդը 2-3 շիշ գարեջուր էր խմել: Նա ասել է, որ ոչ քաղցի, ոչ հարբածության զգացողություն չի ունեցել, սակայն երբեմն երազում ուտելիք է տեսել:

LADbible պորտալին տված հարցազրույցում Դելը պատմել է, որ պահքի ավարտին նա կերել է ոսկրային արգանակ, որպեսզի ստամոքսին նախապատարստի կոշտ սննդին: Ավելի ուշ ընկերների հետ հանդիպմանը նա մի փոքր գուակամոլե է կերել:

 Նրա խոսքով՝ փորձի արդյունքում նրա ինքնազգացողությունը բարելավել է , իսկ խոլեստերինի մակարդակը, ճնշումը եւ արյան մեջ  գլյուկոզայի մակարդակը նվազել են:



© NEWS.am Medicine