Մանուշակագույն եգիպտացորենը կարող է օգնել ճարպակալման ու դիաբետի դեմ պայքարում. հետազոտություն

09:38   23 ապրիլի, 2019

Մանուշակագույն եգիպտացորենի նոր հիբրիդները, որոնք ներկայացրել են Իլինոյսի համալսարանի գիտնականները, միացությունների տարբեր զուգակցություններ են պարունակում, որոնք կարող են պայքարել ճարպակալման, բորբոքման եւ դիաբետի դեմ:

Food Chemistry ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ հետազոտողները եգիպտացորենի Apache Red կոչվող տեսակից ստացել են ծիրանագույն եգիպտացորենի 20 գենետիկորեն տարբեր տարբերակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի անտոցիանների՝ եգիպտացորենին վառ գույն հաղորդող բնական պիգմենտների յուրահատուկ զուգակցություն:

Անտոցիանինները ֆենոլների դաս են, եւ նախկինում անցկացված հետազոտությունները անտոցիանիններով հարուստ մթերքների գործածումը կապում են սիրտ-անոթային հիվանդությունների, 2-րդ տիպի դիաբետի եւ նույնիսկ քաղցկեղի որոշ տեսակների զարգացման հավանականության նազեցման հետ:

Փորձերը ցույց են տվել, որ նոր եգիպտացորենից անտոցիանինների մզվածքը կարող է ազդել ճարպային եւ իմունային բջիջների զարգացման վրա: Դրանց ազդեցությամբ ադիպոցիտներում (ճարպային բջիջներ) ճարպի ծավալը կրճատվում էր 8 տոկոսից մինչեւ 56 տոկոսով, ինսուլինային ռեզիստենտության ցուցանիշները նվազում էին 29 տոկոսից մինչեւ 64 տոկոսով, իսկ բջիջների կողմից գլյուկոզայի կլանումը նվազում էր 30-139 տոկոսով:



© NEWS.am Medicine