Ինչու՞ երեխաներին չի կարելի քնել ծնողների անկողնում

20:04   23 ապրիլի, 2019

Փոքր երեխաներին շատ վտանգավոր է քնեցնել ծողների անկողնում, պնդում են մասնագետները: Բանն այն է, որ երբ երեխան եւ ծնողը նույն մահճակալում են քնում, քնած ժամանակ երեխայի մահվան հավանականությունը զգալիորեն մեծանում է:

Փոքր երեխաների մահացության ամենատարածված պատճառներից մեկը քնած ժամանակ պատահական խեղդվելն է: Ըստ գիտնականների՝ դրա հիմնական պատճառներն են ծածկոցները եւ ծնողների հետ քնելը:

Այդ մահերը կանխարգելելի են, ասում է Վիրջինիայի համալսարանից հետազոտության համահեղինակ, դոկտոր Ֆերն Հաուկը:

Ուսումնասիրությունում, որի արդյուքնները հրապարակվել են Pediatrics ամսագրում, պարզվել է, որ մինչեւ 8 ամսականը երեխաների մահացության դեպքերի 70 տոկոսը կապված է ծածկոցների, բարձերի եւ անկողնային այլ պարագաների հետ, որոնք կարող են փակել երեխաների շնչուղիները:

Ավելին՝ մահվան դեպքերի կեսը տեղի է  ունեցել այն ժամանակ, երբ երեխան  ծնողների հետ նույն անկողնում է քնել:  Խեղդվելու դեպքերի մոտ 20 տոկոսը տեղի է ունեցել, երբ անկողնում ինչ-որ մեկը պատահաբար տեղաշարժել է երեխային, իսկ մոտ 12 տոկոսը, երբ երեխան դեմքով պառկած է եղել պատին կամ ներքնակի վրա:

Գիտնականների խոսքով՝ փոքև երեխաները պետք է ծնողներից առանձին քնեն եւ մեջքի վրա: Սակայն շատ ծնողներ հաճախ անտեսում են այս խորհուրդը եւ երեխաներին իրենց հետ անկողին են տանում:

Գիտնականները խորհուրդ են տալիս կյանքի առաջին տարում երեխաներին իրենց մահճակալում եւ կոշտ ներքնակի վրա քնեցնել, բայց ծնողների սենյակում: Խորհուրդ է տրվում, որ միակ անկողնային պարագան լինի ամուր ձգված սավանը:



© NEWS.am Medicine