Բուսակերությունը կարող է պաշտպանել սրտային անբավարարությունից. հետազոտություն

22:29   23 ապրիլի, 2019

Բուսակերների համար սրտային անբավարարությունից հիվանդանոցում հայտնվելու վտանգը 41 տոկոսով ավելի ցածր է, քան նրանց համար, ովքեր միս են ուտում:

Իսկ մեծ քանակությամբ չրերով եւ վերամշակված մսով ինչպիսիք են նրբերշիկները եւ երշիկները սննդակարգը 72 տոկոսով բարձրացնում է հիվանդանոցում հայտնվելու վտանգը: Նման եզրակացության են եկել Մինեսոտայի Մայո կլինիկայի գիտնականները:

Նրանց նոր հետազոտությունը ցույց է տալիս սրտային անբավարարության պրոֆիլակտիկայի կարեւորությունը՝ անբուժելի վիճակի, որն անխուսափելիորեն զարգանում է եւ թանկ բուժում է պահանջում: Սրտային անբավարարությամբ մարդկանց մոտ սիրտը դադարում է բավարար չափով արյուն քաշել եւ թթվածին մատակարարել օրգանիզմին:

Այս հիվանդությամբ շատ պացիենտներ ախտորոշումից հետո 5 տարվա ընթացքում մահանում են: Բուժումն ինքնին սովորաբար զուտ ախտանշական է, սակայն այն չի կարող արմատապես մարդուն ազատել տվյալ հիվանդությունից:

Պացիենտների միակ հույսը սրտի փոխպատվաստում է,  բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ մինչեւ այդ պրոցեդուրան ապրում է պացիենտների 10 տոկոսից ոչ ավելին, իսկ որոշ երկրներում ոչ ոք ողջ չի մնում:

Գոյություն ունեն սրտային անբավարարության պրոֆիլակտիկայի որոշ ռազմավարություններ: Դրանց թվում են ծխելուց հրաժարվելը, զարկերակային ճնշման նվազեցումը եւ առողջ սնունդը:



© NEWS.am Medicine