Եզակի դեպք. Նորածնի ուղեղի մեջ մի քանի ատամ է աճել (ֆոտո)

14:31   25 ապրիլի, 2019

Մերիլենդից 4-ամսական երեխայի ուղեղի մեջ ԱՄՆ բժիշկները հայտնաբերել են մի քանի լիարժեք ատամներ:

Daily Star պարբերականը հայտնում է, որ երեխայի մոտ ախտորոշվել է գլխուղեղի բնածին բարորակ ուռուցք, որը կոչվում է կրանիոֆարինգիոմա: Նորագոյացությունը հեռացնելու համար բժիշկները որոշել են վիրահատություն կատարել, որի ժամանակ տղայի ուղեղի մեջ հայտնաբերել են ձեւավորված ատամներ:

Բժիշկների խոսքով՝ սա պատմության մեջ առաջին նման դեպքն է: Նրանք չեն բացառում, որ պաթոլոգիան կարող էր առաջացնել ուռուցքը: Գիտնականները վաղուց են հակված այն կարծիքին, որ այս ուռուցքն առաջանում է նույն բջիջներից, ինչ ատամները:

Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնի նեյրովիրաբույժ Նարլին Բիթի խոսքով, սակայն, կրանիոֆարինգիոմայի դեպքում նման բան անհնար կլիներ: Հատկապես հաշվի առնելով այն, որ նման փոքր տարիքում տղայի մոտ պարզապես չէին կարող ատամները ձեւավորվել:

Փոքրիկը հիմա կայուն վիճակում է, եւ նրա առողջությանը ոչ մի բան չի սպառնում: Նրա ուղեղից հանված ատամները փոխանցվել են ախտաբանին հետագա հետազոտության համար:



© NEWS.am Medicine