Ալերգիկ ռեակցիայի պատճառով աղջկա շուրթերը մեծացել են մի քանի անգամ

22:25   26 ապրիլի, 2019

18-ամյա Ամայա Էվանսի (ԱՄՆ) շուրթերը ալերգիկ ռեակցիայի պատճառով այնքան էին մեծացել, որ նա դժվարությամբ էր կարողանում խոսել։

Ինչպես աղջիկը պատմել է Twitter-ում, նրա ստորին շուրթը սկսել է ուռչել ապրիլի 20-ի առավոտյան, բայց այդ ժամանակ նա դրան առանձնակի նշանակություն չի տվել՝ մտածելով, որ ինչ-որ միջատ է կծել։ Բայց ժամ առ ժամ իրավիճակը վատանում էր, եւ Ամայան որոշեց դիմել բժշկի։

Բժիշկները աղջկան հակաալերգիկ դեղեր նշանակեցին եւ տուն ուղարկեցին, բայց դեղերը չօգնեցին, եւ շրթունքն էլ ավելի մեծացավ։ Երեկոյան ժամը 19-ին աղջկա շուրթն այնքան էր մեծացել, որ շրջապատի մարդիկ չէին հասկանում, թե նա ինչ է ասում։

Աղջիկը նորից գնաց հիվանդանոց, եւ նրան մի քանի օր պահեցին այնտեղ։ Որոշ ժամանակ անց փքվածությունն իջավ, եւ հիմա աղջիկը նախկին տեսքն ունի։ Նա ասում է, որ կատակները, որ Թվիթերի օգտատերերը գրում էին իր գրառման մեկնաբանություններում, օգնեցին դիմանալ կատարվածին։ Նրա գրառումը հավաքել էր ավելի քան 170000 «հավանում», այն տարածել էր 54000 օգտատեր։

Առայժմ հայտնի չէ, թե ինչն էր ալերգիկ ռեակցիայի պատճառը. շրթունքների ուռչելուց առաջ աղջիկը միայն աղացած միս էր կերել։ Պատահածից հետո նա եզրակացրել է, որ նոր ուտելիքն ու մթերքները պետք է փորձել զգուշությամբ։



© NEWS.am Medicine