5 մթերք, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ

22:29   1 մայիսի, 2019

Ուշ երեկոյան ընթրելն այնքան էլ լավ գաղափար չէ, չէ՞ որ քնելուց առաջ ուտելը ոչ միայն կնպաստի ավելորդ քաշ հավաքելուն, այլեւ կխանգարի լավ քնել։ Բայց եթե շատ քաղցած եք եւ չեք կարող քնել, եթե մի բան չուտեք, կան մի քանի մթերքներ, որոնք կարելի են։

Ձուկ

Ձուկը կօգնի ճնշել քաղցի զգացողությունը եւ արագ քնել։ Հատկապես օգտակար են սարդինը եւ թունաձուկը, որոնք շատ օմեգա-3 ճարպաթթուներ են պարունակում։

Կաթնամթերքներ

Տրիպտոֆան պարունակող մթերքները վատ ընտրություն չեն երեկոյան ուտելու համար, իհարկե, ավելի լավ է նախապատվությունը տալ ցածր կալորիականություն ունեցողներին։ Օրինակ, կարելի է երեկոյան ուտել անյուղ կաթնամթերքներ՝ կաթնաշոռ եւ հունական յոգուրտ։ Դրանցում պարունակվում են տրիպտոֆան եւ ցինկ, որոնք նպաստում են ամինաթթուների արագ յուրացմանը։ Բացի այդ, դրանցում կա մագնիում, որը թույլ է տալիս հանգստացնել նյարդերը։

Ընկույզներ

Ընկույզը, այդ թվում եւ պնդուկը, հնդկական ընկույզն ու գետնանուշը, նույնպես կարելի է ուտել երեկոյան։ Դրանք հարուստ են В խմբի վիտամիններով, որոնք օգտակար են նյարդային համակարգի համար։ Բայց հիշեք, որ ընկույզները պարունակում են շատ կալորիաներ, ուստի երեկոյան կարելի է ամենաշատը մի քանի ընկույզ ուտել։

Ձավարեղեն

Հնդկաձավարը, կինոան, բրինձը նույնպես ընթրիքի համար լավ ընտրություն են։ Գլխավորն այն է, որ շատ չուտեք։

Մրգեր

Բանանը եւ արքայախնձորը նույնպես կարելի է օգտագործել երեկոյան, թեեւ դրանք կալորիական են։ Գլխավորը չափը պահելն է եւ 100 գրամից ավելի չուտելը։

Կամ մի շարք մթերքներ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել երեկոյան։ Դրանց թվին են պատկանում ալկոհոլային ըմպելիքները, շոկոլադը, թեյը եւ սուրճը, հարստացված եւ զտված մթերքները, թթու, ինչպես նաեւ համեմունքներ։ Այս բոլոր մթերքները գրգռում են նյարդային համակարգը եւ ախորժակը, եւ եթե դրանք ուտեք քնելուց առաջ, դրանք չեն թողնի, որ հանգիստ քնեք։



© NEWS.am Medicine