Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը հյուրընկալել էր գերմանացի վիրաբույժին

20:00   3 մայիսի, 2019

Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի վիրաբույժ Անդրանիկ Ալեքսանյանի և Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանի հրավերով Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում էր Գերմանիայի Ուլմ համալսարանական կլինիկայի հայտնի վիրաբույժ և բարերար Հոլգեր Լիսթլը:

Վիրաբույժը Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում անցկացրել է կոնֆերանս, որի ժամանակ խոսել է վերքերի բուժման համար նախատեսված սարքավորումների և դրանց կիրառման նրբությունների մասին, որոնցից և նվիրել է հիվանդանոցին:

Հոլգեր Լիսթլը շրջել է համալսարանական հիվանդանոցով, ծանոթացել է օրերս բացված Սիմուլյացիոն ուսումնական կենտրոնին և տարվող աշխատանքներին:

Նշենք, որ Հոլգեր Լիսթլը ոչ միայն հայտնի վիրաբույժ է, այլև բարերար, ով մեծ ներդրում է ունեցել նաև Աֆրիկայի հիվանդանոցներից մեկի վերանորոգման համար:



© NEWS.am Medicine