Վաղաժամ մահվան հավանականությունն ինչպե՞ս նվազեցնել 30 տոկոսով

09:40   9 մայիսի, 2019

Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է նվազեցնել վաղաժամ մահվան հավանականությունը: Բրիտանացի գիտնականների հետազոտության համաձայն՝ դրան հասնելու համար բավական են հանգստյան օրերին նույնիսկ ոչ երկարատեւ սպորտային մարզումները:

MedicalXpress-ը հայտնում է, որ հետազոտության շրջանակում վերլուծվել են 63 հազար մարդու տվյալները, որոնք սպորտով զբաղվել են շաբաթական 2 օր: Խոսքը 150-րոպեանոց չափավոր ակտիվության կամ 75-րոպեանոց ինտենսիվ մարզումների մասին է: Պարզվել է, որ այս ժամանակը բավական է վաղաժամ մահվան հավանականությունը 30 տոկոսով նվազեցնելու համար՝ նրանց համեմատությամբ, ովքեր սպորտով չեն զբաղվել:

Գիտնականները նշում են, որ օրգանիզմի վրա բարերար ազդեցություն են ունենում ավելի կամ պակաս տեւական մարզումները, քանի որ ֆիզիկական ակտիվության դեպքում նվազում է բորբոքային պրոցեսների զարգացման հավանականությունը: Միաժամանակ, սկսնակները պետք է պարտադիր խորհրդակցեն մասնագետների հետ, որպեսզի ընտրեն ֆիզիկական ծանրաբեռնվածության լավագույն ծավալ:

Հետազոտության արդյունքները հրւապարակվել են JAMA Internal Medicine ամսագրում:



© NEWS.am Medicine