Առանց ձվաբջջի եւ սերմնաբջջի սաղմը կարող է իրականություն դառնալ

12:54   8 մայիսի, 2019

Երուսաղեմի Հրեական համալսարանի գիտնականներն իսկական բեկում են մտցրել բժշկության մեջ:

Հետազոտողները  հայտնել են ցողունային բջիջների բոլոր երեք հիմնական տեսակների մկների մաշկի բջջի փոխակերման մասին, որոնք սաղմի մոտ հանդիպում են զարգացման վաղ փուլում:

Բացահայտումը կարող է ճանապարհ բացել առանց ձվաբջջի եւ սերմնաբջջի լիարժեք սաղմերի ստեղծման համար:

Յոսեֆ Բուգանիմի (Yosef Buganim) գլխավորությամբ գիտնականների խումբը 5 գեներից կազմված համակցություն է հայտնաբերել: Եթե այն ներարկվի մկների մաշկի բջիջներին, ապա նրանք դրանք կվերածրագրավորեն վաղ սաղմնային տեսակի երեք բջիջների: Մասնագետների գնահատմամբ՝ փոխակերպման գործընթացի համար մոտ մեկ ամիս կպահանջվի:

Հետազոտողները չեն բացառում, որ ապագայում տվյալ տեխնոլոգիան հնարավոր կլինի կիրառել մարդկային սաղմերի ստեղծման եւ հետազոտման ժամանակ (բնականաբար, առանց ձվաբջջի եւ սերմնաբջջի օգտագործման):

Սա հնարավոր կլինի հեռավոր ապագայում, քանի որ գիտնականները դեռ պետք է գտնեն բջիջների տեսակների միջեւ ճշգրիտ հարաբերակցությունը: Սակայն, եթե փորձերը հաջողությամբ պսակվեն, գիտնականները բացառիկ հնարավորություն կստանան լաբորատոր պայմաններում ուսումնասիրելու սաղմնային արատները եւ  ընկերքային դիսֆունկցիան:

Բացի այդ մասնագետները կկարողանան ավելի մանրակրկիտ հետազոտոփել սաղմերի վազ զարգացումը:

Հետազոտության արդյունքների վերաբերյալ  գիտական հոդվածը հրապարակվել է Cell Stem Cell-ում:



© NEWS.am Medicine