Ուզու՞մ եք, որ ձեր երեխան բարձր IQ ունենա. հղիության ընթացքում շատ ընկույզ կերեք

21:30   8 մայիսի, 2019

Բարսելոնի գլոբալ առողջապահության ինստիտուտի (ISGlobal) գիտնականները հետաքրքիր բացահայտում են արել. հղիության առաջին եռամսյակում ընկույզների օգտագործումը դրական է ազդում երեխայի կոգնիտիվ կարողությունների վրա: Փորձագետները դա բացատրում են նրանով, որ ընկույզը հարուստ է ֆոլաթթվով եւ անփոխարինելի ճարպաթթուներով, այթ դվում օմեգա-3-ով եւ օմեգա-6-ով:

Մասնագետները պարզել են, որ այն երեխաները, որոնց մայրերն  առաջին եռամսյակի ընթացքում ամեն օր երեք չափաբաժին 30 գր ընկույզ են օգտագործել, ավելի լավ են հանձնել կոգնիտիվ գործառույթների, ուշադրության եւ հիշողության թեստերը:

Ընդհանուր առմամբ հետազոտության մեջ ընդգրկվել է 2200 զույգ մայր եւ երեխա: Սա առաջին նման հետազոտությունն  է, որում դիտարկվել են հղիության ժամանակ սննդի մեջ ընկույզների օգտագործման առավելությունները երկարաժամկետ հեռանկարում երեխայի նյարդային համակարգի զարգացման տեսանկյունից:

Փորձին ներգրավված հղի կանայք առաջին եւ երրորդ եռամսյակում ընկյուզ, նուշ,  գետնընկույզ, մայրու ընկույզներ եւ  պնդուկ են կերել:

Երեխաների զարգացումը գնահատվել է 18 ամսականում, ինչպես նաեւ 5 եւ 8 տարեկանում:

Պարզվել է, որ երեխայի կոգնիտիվ կարողությունների վրա ամենամեծ դրական ազդեցությունն ունեցել է առաջին եռամսյակում ընկույզի օգտագործումը: Խորհուրդ տրվող չափը շաբաթական 30 գ. երեք չափաբաժին ընկույզն է:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են European Journal of Epidemiology ամսագրում:



© NEWS.am Medicine