13:58 10 դեկտեմբերի, 2013Բրիտանացի գիտնականները ստեղծել են նորարական թեստ-տեսախցիկ, որը հիվանդների աչքերի շարժումների միջոցով ախտորոշում է մի շարք հոգեկան հիվանդություններ, տեղեկացնում է Daily Mail-ը։
Հեղափոխական տեխնոլոգիան աշխատում է աշխարհի չափ հին տեսության հիման վրա, համաձայն որի տարօրինակ հայացքը կապված է փսիխոզների հետ:
Թիմը կարծում է, որ նոր թեստը կօգնի տարբերել շիզոֆրենիան բիպոլյար խանգարումներից եւ ծանր դեպրեսիաներից:
Գիտնականներն օգտագործել են հատուկ տեսախցիկներ, որոնք հետեւում են հիվանդների աչքերի շարժումներին, երբ նրանք նայում են համակարգչի էկրանի նկարին:
Շիզոֆրենիայով հիվանդները, ի տարբերություն մյուսների, ոչ ամբողջությամբ էին ուսումնասիրում նկարը: Բիպոլյառ խանգարումներով եւ խորը դեպրեսիայով հիվանդների մոտ առկա են ավելի նուրբ տարբերություններ:
Այս երեքը համանման ախտանիշներ ունեն, ինչն էլ դժվարացնում է տարբերակիչ ախտորոշումը դասական եղանակներով:
Տեխնոլոգիայի առեւտրայնացմամբ զբաղվող Մադհու Նաիրի խոսքով, այս թեստը տալիս է 95% ճշտությամբ արդյունք 30 րոպեի ընթացքում, երբ նմանատիպ հիվանդությունների ախտորոշման համար սովորաբար պահանջվում է մի քանի տարի։