Պրոտեինով հայտնի սպորտային հավելումները առողջության համար վնասակար են. հետազոտություն

20:25   9 մայիսի, 2019

Մկանների աճին նպաստող պրոտեինով սպորտային հավելումների չափից  շատ օգտագործումը կարող է վտանգավոր լինել: Այս մասին նշվում է Journal of Nature Metabolism ամսագրում հրապարակված նոր հետազոտությունում:

Գիտնականները ուսումնասիրել են  մկների սննդակարգում BCAA ամինաթթուների (լեյցինի, իզոլեյցինի, վալինի) եւ տրիպտոֆանի ազդեցությունը նրանց մարմնի կազմության, ինչպես նաեւ կյանքի տեւողության վրա եւ այլ ցուցանիշներ:

Պարզվել է, որ BCAA-ի չափից շատ օգտագործումը կրճատում է կյանքի տեւողությունը, բացասաբար է անդրադառնում տրամադրության վրա եւ ավելորդ քաշ է առաջացնում:

Մինչդեռ մարզիկները երբեմն առանց վերահսկողության օգտագործում են այդ ամինաթթուներով հավելումները մկանային զանգվածի ավելացման համար: Գործնականում սպիտակուցային մթերքներով հարուստ սննդակարգը անվտանգ չէ:

Մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգում ներառել սպիտակուցի հնարավորինս տարբեր աղբյուրներ:

Հակառակ դեպքում արյան մեջ լեյցինի, իզոլեյցիլնի եւ վալինի կոնցենտրացիան կարող է բարձրանալ եւ ճնշել տրիպտոֆանի ակտիվությունը:

Իսկ տրիպտոֆանը սերոտոնինի նախորդողն է՝ «ուրախության հորմոնի», առանց որի տրամադրությունը եւ քնի որակը ընկնում են:



© NEWS.am Medicine