24-ամյա զբոսաշրջիկը մահացել է Ֆիլիպիններում փրկած շան ձագի կծելու պատճառով

12:39   11 մայիսի, 2019

Նորվեգիայից 24-ամյա զբոսաշրջիկ Բիրգիթա Կալեսթադը մահացել է Ֆիլիպիններ ուղեւորությունից հետո, որտեղ նա փրկել է անտուն շնիկի եւ նրանից կատաղությամբ է վարակվել, որը մահացու հիվանդություն է:

Բիրգիթան կենդանիներ շատ էր սիրում, նա հայրենիքում զբաղվում էր նաեւ նրանով, որ օգնում էր կենդանիներին ապաստարաններում տեղավորելուն եւ նրանց տերերին գտնելուն: Կենդանիների հանդեպ սերը, սակայն, արդյունքում շրջվել է իր՝ Բիրգիթայի դեմ:

The Mirror-ը հայտնում է, որ Ֆիլիպիններում արձակուրդի ժամանակ աղջիկը ապաստանել է անտուն շնիկի, որը, ըստ երեւույթին, նրան թեթեւ կծել է, երբ նրա հետ խաղում էր: Տուն վերադառնալուց հետո որոշ ժամանակ անց նրա ինքնազգացողությունը վատթարացել է: Ուղեւորությունից երկու ամիս հետո նա մահացել է կատաղությամբ վարակվելու պատճառով:

Բիրգիթայի մահը Նորվեգիայի համար լուրջ իրադարձություն է դարձել. 200 տարվա մեջ Բիրգիթան դարձել է կատաղության պատճառով մահացած երկրի միակ բնակչուհին: Ներկայումս բժիշկներն աշխատում են այն մարդկանց հետ, որոնք հանգուցյալի հետ շփվել են: Այդպիսի մոտ 77 մարդ կա:

Կատաղության դեմ դեղեր չկան, իսկ դրանով հնարավոր է վարակվել անգամ առանց կծոցի՝ բավական են մաշկի աննշան վնասվածքները, որպեսզի դրանց վրա հայտնվի կենդանու թուքը, որը պարունակում է մահացու հիվանդության վիրուսը: Եղել են նույնիսկ վարակման դեպքեր, երբ հիվանդ կենդանու թուքը ընկել է միայն հագուստի վրա, որից արդեն որոշ ժամանակ անց մարդու մաշկի քերծվածքի կամ կտրվածքի վրա: Կատաղության վիրուսը նյարդային ցողուններով մեծ արագությամբ տարածվում է կենտրոնական նյարդային համակարգի մեջ (գլխուղեղ), որտեղ բազմանում է եւ կրկին ուղղվում ծայրամասեր՝ ախտահարելով փաստացի ամբողջ նյարդային համակարգը: Հիվանդության գաղտնի շրջանը հաճախ առանց ախտանշանների է ընթանում՝ դրանք տեսանելի են դառնում ուշ եւ փաստացի անհուսալի փուլում:

Կատաղության զարգացման դեմ կարող է օգնել պատվաստումը, որն ահնրաժեշտ է կատարել հնարավորինս վաղ: Ուստի պոտենցիալ վարակված կենդանու հետ շփվելուց հետո եւ առավել եւս՝ ցանկացած կենդանու կծելուց հետո անհրաժեշտ է անմիջապես բժշկի դիմել:



© NEWS.am Medicine